Աղանդավորները նաև փողերի լվացմամբ են զբաղվում
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց՝ մեր երկրում գորխող աղանդավորական կազմակերպությունները վերջերս տեղեկատվության են հավաքագրում։
«Վերջին երկու տարում աղանդավորական կառույցներում կա մեկ հրաման․ ներթափանցել բոլոր պետական մարմիններ` բժշկության ոլորտ, ոստիկանություն, քաղաքական, պետական կառավարական մարմիններ, և դա լավ ստացվում է, փորձում են ներթափանցել անգամ Պաշտպանության բանակ»,- ասաց բանախոսը։
Ըստ Ամարյանի՝ առաջին վտանգն ազգային անվտանգությանն է վերաբերում։ Աղանդավորները հավաքում են տվյալներ մեր վերաբերյլ:
«Բացի այդ` նրանք պատճատով ընտանիքներ են քայքայվում: Արտասահմանից սկսել են ակտիվորեն աշխատել հայ ընտանիքի դեմ: Վտանգներից մեկն էլ այն է, որ կրոնական կառույցների միջոցով Հայաստանում մտնում է փողերի լվացման շրջանառություն»,- ասաց բանախոսը։