29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Բարև Երևան”-ը բացահայտել է “թյուրաիմացության” հովանավորողներին

31 հունվարի 2014, Երևան: Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի կանոնադրության 10-րդ կետում գրված է. “Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը և դրա համար կրում է պատասխանատվություն”:

 Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն  իր տարածած հաղորդագրության մեջ   “տվյալ բաժնի աշխատակցի անփութության պատճառով է  տեղ գտել այս թյուրիմացությունը”    արտահայտությունը գրելիս ո՞ւմ է նկատի ունեցել, եթե ոչ՝ հենց Լուսինե Սարգսյանին, ում պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվել են խիստ զգուշացմա՞մբ,  ով չէր կարող չիմանալ, որ իր քրոջ լիազորությունները նրա դեմ հարուցված քրեական  գործի պատճառով ժամանակավորապես դադարեցված են 2013 թվականի օգոստոսի 29-ից , իսկ սույն թվականի հունվարի 26-ից նրան դատապարտող դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն մինչ օրս դեռևս չկա Սուսաննա Սարգսյանին պաշտոնից  ազատելու մասին Երևանի քաղաքապետի հրամանը, որը  նույնպես Լուսինե Սարգսյանի “շնորհքն” է: Այսինքն՝ տնօրենների ցուցակում դեռևս նրա անունն է այն դեպքում, երբ 5 ամիս   է, որ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞ր:  Չմոռանամ նաև գրել,   որ քաղաքապետը ծաղկեփունջ  է ուղարկել նախկին դատապարտված  տնօրենին, ինչպես ինքն է հայտարարել դպրոցում, որպեսզի ընդգծի՝ քաղաքապետն իր հովանավորն է:

 Հիշեցնեմ թե՛ քաղաքապետին, թե՛ աշխատակազմի ղեկավարին, որ ընդամենը երկու ամիս առաջ 2011 թվականից մինչ օրս դպրոցների ազատված տնօրենների վերաբերյալ  այդ նույն պետի տրամադրած տեղեկատվությունն ինչպիսի  անհեթեթ  փաստաթուղթ էր, որի բովանդակության մասին հրապարակեցի հոդված: Հիմա էլ՝  ցանկացած քաղաքապետի  վարկաբեկող  “թյուրիմացություն” որակված այս պատմությունը:

 յս տգեղ պատմության մեջ ամենամեծ մեղավորը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ում վստահում է քաղաքապետը և ով պարտավոր է քաղաքապետի ստորագրությանը ներկայացնել հավաստի փաստաթղթեր, այնինչ,   համագործակցելով  վերոնշյալ բաժնի պետի հետ,  ստորագրման է ներկայացրել   կեղծ  փաստաթուղթն ու  ոչ մի նկատողությո՞ւն: Հովանավորչությունն էլ ինչպե՞ս  է լինում, եթե նույնիսկ քաղաքապետարանի գործունեության հետ կապված անձանց ծննդյան օրը  շնորհավորելու ողջունելի ավանդույթն   օգտագործվում է  անձնական շահադիտական նպատակով: Երևանի քաղաքապետարանի  նման գործելաոճը   պարզապես  անթույլատրելի է:

Այս  “թյուրիմացություն” որակված պատմության մեջ  անձամբ ինձ  շատ ավելի է մտահոգում է այն  կասկածը, որ     քաղաքապետի   կողմից  օրական տասնյակներով ստորագրված  փաստաթղթերի  մեջ  չկա՞ն արդյոք էլի  այնպիսիք,  որոնք  չէր կարելի ստորագրել:

 

Հետևությունս մեկն  է՝  այդ փաստաթղթերը  քաղաքապետին ներկայացնողները  վստահելի չեն ոչ միայն քաղաքացիներիս, այլև հենց քաղաքապետի  համար: Տեսնենք  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պարոն Մարգարյանը նման անվստահելի  անձանցից ազատվելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ