29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը

Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը։ Նախագիծը չզեկուցվող էր։ Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից ներկայացված օրենսդրական փաթեթը, ըստ որի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը չի լինելու նոր կառավարության կազմում։

«Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 38 730 303,32 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները հետ վերցնել և ամրացնել «կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»,-ասված է որոշման տեքստում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի իննից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ