08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հստակեցվել է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը

Գործադիրը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին»  և հարակից մի  շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենքները  կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծով հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման և այլ հարցեր: Հստակեցվել է նաև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը,    սահմանվել են տեղական հանրաքվեի քարոզչության իրականացման և ֆինանսավորման նոր կարգավորումներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ