Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 28-ից 29-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենայի փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Ընհանուր առմամբ առգրավել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ 2 պահունակով, և տարբեր տրամաչափի 33 փամփուշտ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 3-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: