27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մերկելը արդեն որերորդ անգամ է ընտրվում՝ 4-րդ. Հ. Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանից

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: Նա այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե «Ելք»-ն անընդմեջ հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը այն մասին, որ նա այլեւս չի առաջադրվելու:

«Կյանքը դոգմա չէ, որ այսօր մի բան ասեցինք, պետք է, անպայման, դա լինի: Կյանքը զարգանում է, փոխվում է: Դիալեկտիկայի օրենքները, կարծում եմ, բոլորիս հայտնի են: Դա խոստում չէ, դա ասված էր տվյալ պահի համար: Յուրաքնչյուր պահ ունի իր տրամաբանությունը:

Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին, տեղին կկատարվի: Ժողովուրդն ընտրություններում իր ձայնը տվել է հանրապետականերին: Այսօր այս իրավիճակում կարծում եմ՝ հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: Մարդիկ, երբ քաղաքականության մեջ են գործունեություն ծավալում, նրանք էլ որոշակի փորձ, գիտելիք եւ կապեր ունեն, եւ այդ բոլորը միանգամից մի կողմ դնելը ճիշտ չէ: Մեզ համար ավելի ընդունելի է, որ ինչքան շատ փորձված մարդիկ լինեն ղեկավարության մեջ, այդքան երկիրը կարող է շահել»,-ասաց Հրանուշ Հակոբյանը՝ բերելով Գերմանիայի օրինակը: «Մենք րոպեական արտահայտությունների մասին ենք խոսում: Նայեք՝ Անգելա Մերկելը արդեն որերորդ անգամ է ընտրվում՝ 4-րդ անգամ և Գերմանիայում այսպիսի խոսքեր չեն հնչել»:

Լրագրողների դիտարկմանը, թե Գերմանիայում իրավիճակն այլ է, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում որեւէ հակասահմանադրական քայլ չի արվում: «Ամեն ինչ արվում է Սահմանադրության շրջանակում, օրենքի որեւէ խախտում չկա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ