10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Փոխոստիկանապետ Օսիկյանի առաջարկը

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա չէր հանձնաժողովի անդամ, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը։

Նախագծերից մեկի հարակից զեկուցողը հենց նա էր, և հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ ՛՛հայտնի պատճառներով՛՛ է բացակայում Պողոսյանը: Կորյուն Նահապետյանն ասաց, որ եթե հաջորդ նիստին էլ Թևան Պողոսյանը որպես հարակից զեկուցող չներկայանա, ապա նրան փոխարինելու անհրաժեշտություն կլինի։

Կորյուն Նահապետյանին ժպիտով արձագանքեց Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։ Վերջինս առաջարկեց հարակից զեկուցող նշանակել Խաչատուր Քոքոբելյանին, ում քննադատության պատճառով հետաձգվեց Օսիկյանի ներկայացրած նախագծի քննարկումը։

Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը: ԱԺ առաջիկա նիստում նա կբարձրաձայնի՝ փոխել է որոշումը, թե ոչ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ