26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18040000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել:

Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաեւ 601000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր:

Գնումների պլանում նաեւ 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60000 ՀՀ դրամ: 73000 ՀՀ դրամ կծախսվի եւս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7300 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ 15000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ:

Նվերների եւ պարգեւների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաեւ կենցաղային մի շարք ապրանքատեսակներ:

Օրինակ, նախատեսվում է նաեւ 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260000 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1800000 ՀՀ դրամ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ