22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու են ԱԺ-ում պատգամավորները ռուսերեն խոսում

՛՛Մեր ռուս գործընկերների հետ ենք որոշել բացել ակումբը, նաև ռուսական գրքի գրադարան է բացվել՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում բացված Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի մասին:

Երեկ լրատվամիջոցները հայտնել էին, որ  Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը, իսկ կլոր սեղանի ժամանակ պատգամավորները քննարկումն անցկացրել էին ռուսերենով:

 Հարցին, թե ընդունելի է արդյոք, որ ԱԺ-ում պատգամավորները հարցեր են քննարկում ռուսերենով, Դումանյանն արձագանքեց. ՛՛ԱԺ-ում բոլորն են խոսում հայերեն, իսկ ռուս գործընկերների հետ խոսում են ռուսերեն, այստեղ խնդիր չեմ տեսնում՛՛:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե  բոլորը կարող են իրենց թույլ տալ ԱԺ-ում նմանատիպ ակումբ բացել, ինչին նա պատասխանեց, որ նոր հայտեր չկան: ՛՛Եթե մեր արտասահմանցի գործընկերները դիմեն, համապատասխան նախաձեռություններով հանդես գան, նպատահարմարությունը գնահատելուց հետո, խնդիր չի լինի: Ազգային ժողովը կարող է ծառայել տարբեր բարեկության խմբերին որպես տարածք, որտեղ կարող են քննարկումներ տեղի ունենալ, տարբեր միջխորհրդարանական կապերի զարգացման ամրապնդամն խնդիրներ լուծվեն՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ