27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սերժ Սարգսյանն առաջիկայում չի էլ հնչեցնելու ժառանգորդի անունը»

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ  ՀՀԿ-ականների համար գերխնդիր է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, սակայն նախագահի հայտարարության մեջ այլ կարևոր կետեր էլ կային: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Այդ կարևոր կետերից մեկը ներիշխանական ժառանգորդի հարցն է: «Սերժ Սարգսյանը, բնականաբար, խոսում էր իշխանության ներսից ժառանգորդի մասին, ոչ թե ընդդիմության մասին, ընդդիմությունն ինքն իր ծրագրերով ու քայլերով պետք է կարողանա գալ իշխանության»,-նկատեց նա:

Վերջինս նկատեց, որ ամայացել է նաև իշխանական դաշտը, իշխանություն, որից հեռացվեցին կամ հեռացան Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը: «Սերժ Սարգսյանն անշրջելի է համարում նրանց վերադարձը»,-հավելեց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանn առաջիկայում չի էլ հնչեցնելու ժառանգորդի անունը, բայց եթե հայտարարում է դրա մասին, ոչ դրսից, ոչ էլ ներսից վտանգներ չի զգում, իսկ ընդդիմադիրների պայքարի համար էլ շատ կարճ ժամանակ կա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ