22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքան կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե սկսեն գործել Մաքսային միության ընդհանուր տարիֆները. 168 ժամ

“168 ժամը”, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ավտոմեքենաների թանկացման գործընթացին, գրել է, որկոնկրետ օրինակի վրա ամեն ինչ ավելի պարզ կլինի։

“Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է եւ ԱԱՀ-ն, եւ 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։ Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra–ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։

Հիմա տեսնենք որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։ Եթե 1998թ. արտադրության Opel–ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը 2.7 եվրո` 1 խսմ-ի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։ Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1 խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։ Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքենաների գինն արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։ 3 լիտր եւ դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո:  Իսկ 5 տարվանից ավելի հնության մեքենաներինը` 17400 եվրո”,– գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ