26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ մեկ շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցված է լինելու. Փաշինյան

«Այս գումարման Ազգային ժողովում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է, և ես կաշխատեմ այդ ուղղությամբ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե նախորդ գումարման խորհրդարանում Փաշինյանը քանդեց ՀԱԿ խմբակցությունը:

Ինչ վերաբերում է դաշինքի մյուս երկու կուսակցություններին, ապա Փաշինյանն ասաց, որ անհաղթահարելի ճեղքեր կան, որ կարող են բերել պատասրոֆիկ հետևանքների: «Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր որոշումներին: Մյուս շաբաթ ես կներկայացնեմ մեր գործընկերներին մեր գործողությունների ամբողջական ճանապարհային քարտեզը, և մենք աշխատանքային մթնոլորտը պահելու ենք՝ անկախ հետագա իրադարձություններից: Եվ եթե այն պահը գա, որ մեր գործընկերներն էլ պետք է վճռնե այս կողմ կամ այն կողմ, ես կասկած չունեմ, որ նրանք կանեն ամեն ինչ ժողովրվարության, օրինականության հուն պրոցեսները տեղափոխելու համար»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ սա ինչ-որ առումով գլխավոր ճակատամարտն է, իսկ նախորդները ծուղակ էին: «Այն պրոցեսները նախատեսել ենք այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը չի ունենալու ոչ մի պաշտոն, կառավարություն չի ունենալու, և քաղաքական ժառգոնով ասված՝ այդ մեկ շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում գցված է լինելու, և եթե ժողովուրդ լինի, որ պատրաստ է գնալ, վերցնել այդ իշխանությունը, ինքը կգնա, կվերցնի»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ