Քաղաքացիական հասարակությունը կայացել է
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որշակի գործընթաց է իրականացնում եւ կայացման փուլում է: Պատգամավորը չբացառեց, որ քաղաքական կառույցներն էլ պիտի փորձեն համագործակցել քաղաքացիական հատվածի հետ:
“Հիմնականում քննարկվում են կենսաթոշակային խնդիրները: Ընդհանուր առմամբ պետք է ընդունենք, որ հասարկությունը մեր երկրում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ ակտիվ է եւ, եթե դա առողջ քննադատության շրջանակներում է, ապա դա կնպաստի պետության հզորացմանը, իսկ եթե նպատակն է ամեն ինչ սեւացնել, դա արդեն լավ չէ”,- ասաց Մկրտիչ Մինասյանը: