Ուկրաինայի 3-րդ ուղին /վիդեո/
Քաղաքացիական հասարակության և աջակցության տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը գտնում է, որ ուկրաինական մայդանում բոլորն ունեն իրենց շահերը: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Վերլուծաբանի խոսքով` հասարակությունը չի հասկանում, թե ինչու է գտնվում մայդանում, որն է իր նպատակը, իսկ ”Եվրոպան արդեն փոշմանել է, որ քիչ փող էր տալիս եվրոպական կուրսի համար: Առևտուր է գնում”:
Ըստ նրա` Ուկրաինան հզոր ռեսուրսներ ունեցող երկիր է, և կարող է որոշել ու չընտրել ոչ Մաքսային միությունը, ոչ էլ Եվրամիությունը:
”Երրորդ ուղին կա, որ նորմալ դատարան լինի ու իշխանական ճյուղերը գործեն, ով է խանգարում Ուկրաինային”:
Շարունակությունը` տեսանյութում: