18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը

Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական եւ ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, եւ Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը եւ եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, եւ պետականություն, որ կա այսօր ու լինելու է:

Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, եւ իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից եւ կարգուկանոնի հաստատումից մինչեւ իրենց օրենք ու իշխանություն երեւակայողների զինաթափում, մինչեւ շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգեւոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչեւ իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ եւ այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը եւ սերունդներին ավանդելով պետության պաշտամունք:

Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարեւորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. “Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչեւ վերջին շունչը աշխատեց եւ կյանքը նվիրաբերեց հայրենիքին…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ