10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունենք. Շարմազանով

Հայաաստանի Հանրապետական կուսակցությունում պաշտոնական քննարկում չի ծավալվել ՀՀ վարչապետի հարցի շուրջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է»,-նշեց նա:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է կատարի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից: «Մինչ օրս իստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, մենք պաշտոնապես ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստում դեռ չենք անդրադարձել այդ հարցին»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս հարցի շուրջ, այնուամենանիվ, ՀՀԿ-ակաները տարբեր կարծիքներ են արտահայտել: «ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում, ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունենք, սա իմ կարծիքն, որը կիսում են նաև շատ ՀՀԿ-ականներ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ