26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծառուկյանը» սեփական ընդդիմադիր դեմքը պահելու խնդիր ունի

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է, որ եթե Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը կողմ քվեարկի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուին, ապա վտանգի տակ կդնի իր ընդդիմադիր իմիջը, այդ թվում և վարկանիշը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այն, որ դաշինքը կողմ քվեարկեց ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, դեռ ոչինչ, քանի որ նա չեզոք կերպար էր, բայց այլ է վարչապետի թեկնածուն: «Արմեն Սարգսյանը կուսակցական չէր, իսկ վարչապետի թեկնածուն կուսակցական է լինելու, և եթե հատկապես Սերժ Սարգսյանը լինի այդ թեկնածուն, տարբեր կերպ կընկալվի այդ քվեարկությունը»,-նշեց նա:

Վիգեն Հակոբյանը հավելեց, որ այդ դեպքում բոլորն էլ կհասկանան, որ «Ծառուկյան» դաշինքը  պայմանական ընդդիմություն է: «Սակայն նրանք սեփական ընդդիմադիր դեմքը պահելու խնդիր ունեն,  այդ իսկ պատճառով էլ գոնե ազատ քվեարկություն պիտի հայտարարվի:

Եթե վարչապետի թեկնածուին կողմ քվեարկեն,  ամբողջությամբ դուրս կմղվեն ընդդիմության դաշտից:  Նրանք պետք է փորձեն պահպանել խաղի կանոնները, հակառակ դեպքում կարող են վերադառնալ կոալիցիա»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ