25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, քրքրել են…». սարսափելի իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 21-ին միջադեպ է տեղի ունեցել։ Դահլիճներից մեկից աղմկելով ու անեծքներ հնչեցնելով  դուրս վազեց մի կին։ Նրան հետևեցին տղամարդիկ: Բոլորն էլ ծայրահեղ լարված ու զայրացած վիճակում էին:

Կինը հայտնեց, որ 2 տարի առաջ սպանել են որդուն, ով 7 ամսական բալիկի հայր էր:

«Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, քրքրել են…»,-նշեց մայրը:

2016 թվականսեպտեմբերին գումարային խոսակցության ժամանակ սպանվել էր նրա որդին՝ Վահե Գևորգյանը։ Դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի, նիստեր է անցկացնում ամիսը մեկ պարբերականությամբ, ինչն էլ սպանվածի մոր դժգոհության պատճառն էր հարուցել։ Միջադեպը, սակայն, չի խաթարել նիստի ընթացքը։

Դատավորը շարունակեց լսել վկաների ցուցմունքները։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ