26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը: Ըստ Միրզոյանի՝ վարչապետն ասել է, որ կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն ու իր ղեկավարած գործադիր մարմինը պատասխանատվությամբ հայտարարում են, որ իրենց առջծ դրված ծրագիրը, որում 2018 –ին բազիսային աշխատավարձերն ու թոշակները բարձրացվելու հարցերն են, իրականացվելու է: «Սակայն որևէ բարձրացում չի եղել, իսկ կառավարության միջնաժամկետ ծրագրով՝ 2019 թվականը ներառյալ որևէ ավելացում չի լինելու»,-նշեց նա:

Հարցն ուղղված էր վարչապետին, սակայն պատասխանեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով ասաց, որ միջնաժամկետ ծրագրերի ծախսերի մեջ այդպիսի բարձրացում նախատեսված չէ գումարի բացակայության պատճառով, բայց խոսվել է տնտեսական հնարավորությունների մասին: «Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը, հետո հետ է գալիս դա, ու  հետո կհամոզվես, որ չես կարող իրականացնել այդ պարտավորությունը»,-ասաց նա:

Նախարարը բացատրեց, որ 30 միլիարդ դրամի պահանջ է, նույնիսկ եթե նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացվի:

«Հնարավոր չէ, որ մեր առաջիկա գործողություններում չդիատարկենք այս տարբերակները»,-խոստոցավ նախարարը:

Միրզոյանն արձագանքեց, որ բարձր է գնահատում նրա ջանքը հարցին պատասխանելու, ապա հավելեց, որ վարչապետին է այդ հարցը տալիս, քանի որ հետաքրքիր էր, թե ինչպես է Կարեն Կարապետյանը հետամուտ լինելու այս ծրագրերի իրագործմանը՝ որպես փոխվարչապետ:

Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ ազգաբնակչությանը համար մեկ հուզող հարցը թոշակների ու աշխատավարձերի խնդիրն է, այդ իսկ պատճառով էլ ինքն է պատասխանում: «Այդ հարցը եղել է, ու կա, ու լինելու է մեր օրակարգում, մենք չենք շրջանցելու այս հարցը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ