«Իմ որդին բացարձակ անմեղ է».Գևորգ Սաֆարյանի մայր /տեսանյութ/
«Իմ որդին բացարձակ անմեղ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանի և մյուսների գործով դատապարտված Գևորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյան:
Մայրը նշում է, որ ողջ դատավարության ընթացքում չհիմնավորվեց Գևորգի հանցանքը.«Բացարձակ քաղաքական հետապնդում է»,-նշեց Շուշան Բերբերյանը:
Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մարտի 20-ին հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:
Հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում։