29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

”Թևոսիկը գողական աշխարհից չէ”

Հունվարի 27-ին, ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի  Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը:

Մեզ հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանն ասաց, որ Թևոսիկը հայտնի է, սակայն ոչ գողական աշխարհում: ”Այսօրվա դրությամբ գողական աշխարհը հայ ներկայացուցիչներ չունի”,-նկատեց նա` լրատվամիջոցներին հորդորելով հանցագործ աշխարհում ճանաչված մարդկանց միանգամից գողական աշխարհի հետ չասոցացնել:

”Նա որպես հանցագործ աշխարհում ճանաչված հայտնի դեմքերից մեկն է, բայց ես չեմ ճանաչում նրան, իսկ եղբայրը հայտնի չէ: Գողական աշխարհը մի քիք ուրիշ բան է, թողեք դա, ուղղակի անվանեք հանցագործ աշխարհ”,-նկատեց քրեագետը:

Հիշեցնենք, որ ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` ”Մակարով” տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: 

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ:  Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ