02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Միլիոնավոր ռուսաստանցիներին կարողացել են ”սրսկել” այն միտքը. Առավոտ

”Համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել ըստ որի՝ ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Օնիշչենկոն, իբր, հանդես է եկել հայտարարությամբ, թե Մայդանում ԱՄՆ ԿՀՎ-ն փորձարկում է նոր զենք` վիրուս, որը մարդկանց հեղափոխական է դարձնում։ Ըստ ամենայնի, դա կատակ է, որի նպատակն է ցույց տալ ռուսական պաշտոնական քարոզչության ”կացնայնությունը”։ Չնայած իրականում այդ քարոզչությունն իսկապես նախատեսված է չափազանց ցածր մտավոր մակարդակի համար։ Շատ հեռուն չգնալու համար կարելի է բերել մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի մասին ռուսական պաշտոնական մեկնաբանությունը։ Պարզվում է` ”Բերկուտի” դիպուկահարի գնդակով սպանված այդ 20-ամյա երիտասարդը ”Ասալայի” անդամ էր, ահաբեկիչ, այդ լրատվամիջոցների, մեղմ ասած, այլասերված տրամաբանության համաձայն, դա արդարացնում է Սերգեյի սպանությունը։

 Բայց խոսքը քարոզչական ցինիկ ստերի մասին չէ, այլ մարդկանց դյուրահավատության մասին։ Չկա ոչ մի անհեթեթություն, որը հնարավոր չլինի ”կերցնել” համապատասխան նախատրամադրվածություն ունեցող մարդուն։ Հենց այդ մեխանիզմի շնորհիվ ռուսաստանցի հեռուստադիտողը կարող է հավատալ այն պնդումներին, որ Սերգեյ Նիգոյանը Ստեփան Զատիկյանի հետ պայթեցրել է Մոսկվայի մետրոն՝ չնայած 1977 թվականին դեռ Սերգեյը չէր ծնվել։

 Ռուսաստանյան համազգային հեռուստաալիքները միլիոնավոր ռուսաստանցիներին կարողացել են ”սրսկել” այն միտքը, որ Ուկրաինայում մարդկանց բողոքներն ուղղված են հենց իրենց երկրի դեմ”,-գրված է ”Առավոտի” խմբագրականում։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ