26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե հասարակությունը թույլ է, ընդդիմությունն էլ պիտի այդպիսին լինի

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը փորձում է մոբիլիզացնել հասարակությանը, սակայն դա կարելի է անել միայն մոբիլիզամանը պատրաստ հասարակության դեպքում, հակառակ դեպքում այն տեղեկատվական բնույթի միջոցառում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Հասարակությունն ուղղակի բնակչության է վերածվել այս պահին, իսկ այսօրվա ընդդիմությունն էլ մեղավոր չէ, հասարակության որակի փոփոխությունը նրանցով չի պայմանավորված եղել, ընդդիմությունը հասարակության մեջից է գալիս, և եթե հասարակությունը թույլ է, ընդդիմությունն էլ պիտի այդպիսին լինի»,-նշեց նա:

Արմեն Բադալյանը նշեց, որ վարչապետի ընտրության հարցում ընդդիմությունը չի կարողանա ճնշել հասարակությանը, դա կլինի միայն մի դեպքում, եթե դրսի ուժերի մոտ նման ցանկություն լինի: «Ընդդիմությունը պիտի ցույց տա, թե ինչ Հայաստան է պատկերացնում, ինչ փոփոխություններ պիտի լինեն, եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ: Ընդդիմությունը նպատակ է դրել խանգարել իշխանության վերարտադրմանը, իսկ դրան չեն կարող հասնել, որովհետև հասարակությունը դա չի ուզում, նրանց կողքին այլ ուժ չենք տեսնում նաև դրսից, որպեսզի հասարակությունն էլ, դրանից ելնելով, նրանց աջակցի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ