27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դու կանչում ես մեզ խավարի, լքվածության ժամին

«Տեր Հիսուս Քրիստոս, Դու լույս սփռեցիր մահվան խավարի մեջ. ամենախորը միայնության անդունդի մեջ ընդմիշտ այլևս բնակվում է Քո սիրո հզոր պաշտպանությունը. Քո խոնարհության մեջ կարող ենք այլևս երգել «Ալելուիա»-ն փրկվածների հետ։

Պարգևիր մեզ հավատքի խոնարհ պարզությունը, որի օգնությամբ կարողանում ենք չմոլորվել, երբ Դու կանչում ես մեզ խավարի, լքվածության ժամին, երբ ամեն բան թվում է մեզ խնդիրներով լի։ Շնորհիր մեզ, – այս ժամանակներում, երբ Քո դեմ մահացու պատերազմ են մղում աշխարհի բոլոր ուժերը, – բավականաչափ լույս՝ Քեզ չկորցնելու համար, բավականաչափ լույս, որպեսզի մենք կարողանանք տալ այդ լույսից բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը տակավին զգում են։

Մեր օրերում, առավոտյան արշալույսի նման, թող որ շողարձակի հարությանդ բերկրանքի խորհուրդը։ Շնորհիր մեզ լինել իսկապես զատկական մարդիկ պատմության շարունակական Ավագ Շաբաթվա մեջ։ Պարգևիր մեզ շնորհը՝ կարողանալու միշտ – այս ժամանակվա լուսավոր և խավար օրերի միջով – զվարթ հոգով քայլելու դեպի Քո գալիք փառքը։ Ամեն »։

www.mashtoz.org 

Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ