24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վարչապետի կյանքը այդպես հեշտ չի լինելու» (տեսանյութ)

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ ընդդիմադիրների հետ ՀՀԿ-ն կարող է հաշվի նստել վարչապետի թեկնածուի հարցում, եթե նրանց կողքին լինի բազմահազար ժողովուրդ, բայց եթե կլինի 250 մարդ, ոչինչ էլ չի լինի: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նա ընդգծեց՝ կարող ենք խորհուրդ տալ ՀՀԿ-ին, կարող ենք կենկրոտ անհատին ասել, որ խոստացել էիր չընտրվել, սակայն քաղաքական ուժին դա չենք կարող պարտադրել: «Գնալով կառավարման մոդելին՝ պետք է գիտակցենք, թե ինչ մեխանիզմներ են փոխվում: 

Երկրորդ խնդիրն է՝ ինչու ենք մենք միայն սև ու սպիտակ նայում միայն, կարող են բերել մի ուրիշ անուն, հետո հաջորդ անգամ՝ կես տարի հետո, օրինակ, բերեն մեկ այլ անուն»,-նշեց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ խորհրդարանական երկրում անհատի հարցը բարձրացնելը սխալ է, բացի այդ կարող են անակնկալներ լինել, ինչպես եղավ նախագահի թեկնածու դեպքում, երբ առաջադրվեց Արմեն Սարգսյանը: 

«Այլ հարց է, թե հետո ընդդիմությունն ինչպես է օգտագործելու իր լծակները: Ցանկացած մարդ, ով դառնալու է վարչապետ, պետք է երկու բան գիտակցի, առաջինը, որ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ ինքը պետք է երեք շաբաթը մեկ գնա հարցուպատասխանի: Ինքը հասկանում է չէ՞, որ դրանից չի կարող խուսափել, բացի այդ կարող են ձևավորվել տարբեր հանձնաժողովներ՝ վերաքննիչ, ստուգիչ և այլն: 

Այսինքն՝ պետք է հասկանալ, որ վարչապետի կյանքը այդպես հեշտ չի լինելու: Այնքան լծակներ կան, որ ապագա վարչապետի կյանքին ես չէի նախանձի, եթե ճիշտ օգտագործեն խորհրդարանական լծակները»,-շեշտեց նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում՝:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ