16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

Մարտի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Արդիանա Հոբդարիին (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Հոբդարիին նշանակման կապակցությամբ, փոխարտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականցանելու հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Հոբդարին վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և այն տարբեր ոլորտներում առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, անդրադարձ կատարվեց այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Կարեն Նազարյանը հանդիպմանը խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ