26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վիճակը եթե չփոխվի, երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»

ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ որքան էլ մեծ է անվստահությունն իշխանությունների նկատմամբ, ցանկանում է հավատալ, որ ապագայում վարչապետը, ով հավանաբար կլինի Սերժ Սարգսյանն, ըստ իրեն, քայլեր կանի՝ բարելավելու իրավիճակը: «Տնտեսության մեջ ձախողումները շատ են, արտաքին քաղաքականությունը մի կողմ դնենք, ներքին կյանքում մի շարք ձախողումներ ենք ունեցել, տեսանելի հատվածն էլ քաղաքացիների մասսայական արտագաղթն է, լավ երկրից այդպես մասսայական չեն գնում, սոցիալական վիճակ, դատական համակարգի զրոյական վիճակ, որ մարդը երկրում երբեք չի կարողանում հասնել հաջողության, մարդը գնում է, քանի որ ապագա չի տեսնում այստեղ իր զավակների համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ապա Սարգսյանը շարունակեց. «Ես ուզում եմ, հավատալ, որ միայն մենք չէ, որ գիտակցում ենք, որ երկրի պոտենցիալը քայքավում է, սոցիալական վիճակը եթե չփոխվի, երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու: Ես ուզում եմ հավատալ, որ դա գիտակցում է նաև իշխանությունը, այսպես թե այնպես ինչ-որ քայլեր պարտավոր է կատարել, վերջին հաշվով Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը որոշակի պարտավորությունների տակ է դնում իշխանությանը, ի՞նչ իմաստ ուներ ստորագրել, եթե դրանք չեն կատարվելու, այդ դեպքում ֆինանսական հոսք էլ չի լինի»:

Լ. Սարգսյանը հավելեց, որ արտաքին քաղաքական բալանսավորում նաև պիտի ապահովի ապագա վարչապետը: «Այդ դեպքում շանս ունենք՝ դառնալու ավելի արժանապատիվ երկիր, ես ուզում եմ հավատալ, որ գործող իշխանությունները գիտակցում են դրա լրջությունը մեզ համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ