16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քննարկվել են Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները

Մարտի 14-ին Կոպենհագեն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-դանիական համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի բնագավառներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ