Ես ու մահս տկլոր նստել ենք անկողնուն…

Ցուրտ է:
ես ու մահս տկլոր նստել ենք անկողնուն.
 ասում է՝ անունդ ինչ է,
 ասում եմ՝ էսքան տարի ինձ գիտես,
 անու՞նս ես հարցնում,
 ասում է՝ մրսում եմ:
 Մենք գրկում ենք իրար:
 Մի հին տոպրակ,
 որով Թուրքիայից շորեր էին բերում,
 փաթաթում եմ ոտքերիս,
 ու կիսատ մնացած ջեմը
 քսում պռոշներիս.
 ոչինչ սարսափելի չէ,
 երբ երկուսով՝ դու ու մահդ, կարող եք չմրսել:
Առնչություն ոտնաթաթով
Կարծես թե պահ է դադարի՝
տանս ուրիշ ամանոր է,
աչքս չի շեղվում նրա մատներից,
եւ հանձնվելու թույլ գլխացավ է,
եւ դժվար պահ է ապրողի համար:
Մերարանքում
Մեր արանքում հայր մեր,
հայրերը մեր,
մեր արանքում չստացված հեղափոխություն,
եւ չստացված օդապարիկ,
որ պտտվում է լինելիությունից.
մեր արանքում ռեստավրացրած քարեր,
սաստիկ հոգնած մեկը,
որ մեր արանքում է հանգստանում…
Հավասարություն մեր արանքում,
փորձարկվողնորռումբ,
եւ անոթներ լցված օդով`
շարած պատուհանին…
Հատկությանս հետ
Ես երեւի հիվանդ եմ
հիմա, երեկ,
Վաղը….
ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ
 
                










































