19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս հայտնաբերվեց մեկ տոննա թմրանյութը. Հայոց աշխարհ

Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ “հերոին” տեսակի թմրամիջոց: “Հայոց աշխարհ”-ը զրուցել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողյանի հետ:
   
   -Պարոն Գուրողլյան, ձեր ղեկավարած վարչությունը օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս հաջողվեց կանխել դեպքը: Արդյոք տվյալ բեռնատարն առաջին անգա՞մ է հատել հայկական սահմանը:

   -Նախ ասեմ, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցը, իսկապես, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլեւ տարածաշրջանում: 
   Պետք է փաստել, որ այդ նույն` DAF մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինք հսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: 

   Հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում “Rapiskan” ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն եւ ռիսկային գնահատում կատարելու համար: Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային եւ վերցվել հսկողության: 

   Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմք տվեց նաեւ այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված, եւ մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ