06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔՊ-ի ներկայացրած ճանապարհային քարտեզն ունի բազմաթիվ բացեր ու թերություններ. Գորգիսյան

«Ելքը» երբ ձևավորվում էր, մենք խոստացել ենք, որ չենք կրկնելու պարտության տանող այն ուղիները, ճանապարհները չենք անցնելու, որ մինչ մեզ արել են մյուս ընդդիմադիրները, որի համար շնորհակալ ենք իրենց ևս, որ գիտենք, որ դրանք փակուղի են տանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ այս պահին դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կա առաջարկ, որ կոնկրետ ճանապարհային քարտեզով պայքարեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ:

«Բոլոր դեպքերում նախագծի շուրջ եղել են քննարկումներ: Հիմա ունենք իրավիճակ, երբ ՔՊ-ն ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որում մենք՝ դաշինքի գերակշիռ մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, թերություններ, բացեր, և հեղինակներն աշխատում են սրա վրա՝ ինչ-որ բանի բերելու: Բայց մեր տրամաբանությունն է եղել միշտ, որ ամեն ինչին այլընտրանք ներկայացնենք, ցույց տանք, որ կարող ենք փոխարինել գործող իշխանություններին: Նախապես որոշել էինք, որ ներկայացնենք վարչապետի թեկնածու, ծրագիր, սա էլ է քննարկման փուլում:

Հիմա սեղանին է ճանապարհային քարտեզը, որը «Ելքինը» չէ: Հիմա հեղինակները փորձում են շտկել»,-ասաց նա:

Գորգիսյանն ընգդծեց, որ ռադիկալ որևէ քայլի իրենք տրամադրված չեն ու խաղաղ գործողությունների են միտված: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ