06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա էլ է հարց, թե արդյոք ճնշման դեպքում «Հանրապետականը» կնահանջի. Լ. Սարգսյան

«Լավ է, որ ինչ-որ ակտիվություն քաղաքական դաշտում ամեն դեպքում նախատեսվում է, լավ է, որ որոշակի կոնսոլիդացման խնդիր են փորձում լուծել, բայց ես լայն շարժման հնարավորություն այս պահին չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կբերի «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» հանրահավաքները, ինչպես նաև «Ելքի» հայտարարությունը, թե իրենք պայքարելու են նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ:

Լ. Սարգսյանը կոնսոլիդացիայի հնարավորություն չի տեսնում, որովհետև ՀՀԿ-ին է տրված վարչապետ առաջադրելու և ընտրելու իրավունքը, որքան էլ դրա դեմ պայքարեն. «ՀՀԿ-ն իր այդ իրավունքից օգտվելու է, Սերժ Սարգսյանը կլինի, թե մեկ ուրիշը, միևնույն է՝ որոշելու է «Հանրապետական» մեծամասնությունը կամ կոալիցիան: Քաղաքացիներն էլ լավ հասկանում են, որ իրավունքի դեմ ընդվզումը չի կարող մեծ ռեզոնանս ստանալ հասարակության մեջ, ամեն ինչ արդեն կանխորոշվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Հարցին, թե եթե բազմահազար մարդիկ դեմ լինեն այդ որոշմանը, դուրս կգան փողոց, Լ. Սարգսյանն արձագանքեց, որ այդ հնարավորությունը չի տեսնում, թեկուզև քաղաքական շատ գործիչներ էլ են հանդես գալիս այդ որոշմանը՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն ինքը տարիներ առաջ հայտարարել է, որ չի դառնալու վարչապետ: «Բնականաբար, շատերի դժգոհությունն է դա առաջացնում, բայց եթե կլինի շատ մեծ ընդվզում ու բազմահազարանոց հանրահավաք, միայն դա կարող է ճնշում գործադրել, և դա էլ հարց է, թե որքանով «Հանրապետականը» կնահանջի: 

Այսինքն՝ ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, բայց կրկնում եմ՝ ողջունելի է, որ որոշակի հաշտեցում կլինի ընդդիմադիր դաշտում, ինչն էլ դրական է Հայաստանի համար: Վերջիվերջո, ժողովուրդն էլ իր քնից կարթնանա ու կսկսի պահանջներ ներկայացնել իշխանություններին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ