16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն իրավունք չունի վարչապետ առաջադրել. Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ բոլոր ոլորտներում, քաղաքներում, բոլոր համակարգերում ամեն ինչ վատ ու սխալ է, ինչպես նաև անօրինական է: Այս մասին նա խոսեց այսօր «Հանուն Հայաստանի փրկության» ճակատի հանրահավաքի ժամանակ: «Հայաստանում ընտրվել է գողացված եկամուտների վերաբաշխման գործընթաց:

Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ունեցվածքի վերաբաշխում: Սահմանադրական փոփոխություններն էլ դրա քաղաքական արտացումն արեցին: Տեսնում ենք, որ խոշոր գործարարների է դահասնում. մարդիկ իրենց ունեցվածքը թողնում են, վաճառում են էժան գներով ու գնում են: Նշում ենք, որ ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածու առաջադրել, որովհեև ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, ու դա ասում են նաև «ընդդիմադիրները»: Ինչպես են իրենք դա ասում այն դեպքում, եթե նույնիսկ միջազգային կառույցներն են հաստատել, որ քարոզարշավի ժամանակ եղել են ճնշումներ, մահացածներն են քվեարկել և այլ դեպքեր են եղել»,-նշեց Մարտիրոսյանը:

Վերջինս նկատեց, որ այսօր կուսակցություններն ուղղակի գոյատևում են, իսկ ՀՀԿ-ը կուսակցություն չէ, այլ քրեաօլիգարխիկ համակարգ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ