Հայկ Մարությանը` «Սուպեր մամա 2»–ի ունեցած վնասի և նոր ֆիլմի մասին
Կարգին փրոդաքշընը շուտով կներկայացնի նոր ֆիլմ` «Ֆիլմ ֆիլմի մասին», որը կներկայացնի նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծման պատմությունը։
«Այս ֆիլմը պատմելու է ոչ միայն «Սուպեր մամայի», այլև մեր մյուս 4 ֆիլմերի ստեղծման պատմությունը։ «Ֆիլմ ֆիլմի մասին» ներկայացնելու գաղափար վաղուց ունեինք։ Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն ժամանակը չէր ներում իրականացնել այն։ Որոշեցինք ամբողջացնել և մեր բոլոր ֆիլմերի մասին պատմող ֆիլմ ներկայացնել»,– ասել է Հայկ Մարությանը։
Հարցին՝ ի՞նչ չափի վնաս կրեց «Սուպեր մամա 2»–ը տարեսկզբին ապօրինաբար համացանցում հայտնվելու արդյունքում և ի՞նչ արդյունքներ ունեն կինոթատրոնից՝ Հայկը պատասխանել է. «Բնականաբար, վնասը մեծ էր։ 1-2 օրում 2 մլն մարդ էր դիտել ֆիլմը։ Այդ 2 մլն մարդը կարող էր կինոթատրոնում դիտել այն»:
Աղբյուրը՝ Թերթ.am Life