Ֆալկաոն չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ֆրանսիական ՛՛Մոնակոյի՛՛ եւ Կոլումբիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ռադամայել Ֆալկաոն բաց կթողնի Աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-8 ամիս խաչաձեւ կապանները կտրելու պատճառով: Այդ մասին նշել է ֆուտբոլիստի բժիշկը՝ Ժոզե Կառլոս Նորոնան: Մոտակա օրերին Ֆալկաոն ծնկի վիրահատության կենթարկվի: ՛՛Մոնակոն՛՛ եւ Կոլումբիայի ազգային հավաքականը արդեն տեղյակ են ֆուտբոլիստի վիճակի մասին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության ՛՛Մոնտ դ՛ՕրԱզերգի՛՛ հետ խաղում: