07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սննդի ռիսկերն առաջանում են, երբ սպառողը մեկ սննդամթերքն օգտագործում է երկար ժամանակ». Պիպոյանը մանրամասնեց

«Սննդակարգը և սնուցման հարցերը ունեն կարևոր նշանակություն: Սպառողը ամեն օր չի գնում հեռուստացույց, սակայն սնունդը գնվում է ամեն օր և կապ ունի մեր առողջության հետ»,-այսօր` մարտի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյան:

Պիպոյանըի խոսքով` իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանում մթերքի ձեռքբերման հիմնական չափորոշիչը գինն է: «Երևանի բնակիչների սննդակարգը տարվա ընթացքում թռիչքային փոփոխություններ է կրում՝ հաշվի առնելով, որ սեզոնային բնույթով պայմանավորված ձմեռային ամիսներին մի շարք մթերքներ շատ թանկ են»,- նշեց սննդագիտության դոկտորը:

Ըստ Դավիթ Պիպոյանի ` ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 2015, 2016, 2017 թվականներին երևանցիները ավելի շատ կարմիր միս են օգտագործել, քան սպիտակ՝ հավի միս, սակայն թանկացումներից հետո դինամիկան փոխվել է, և 250 տոկոսով ավելացել է թռչնամսի սպառումը:

«Սննդի ռիսկերն առաջանում են, երբ սպառողը մեկ սննդամթերքն օգտագործում է երկար ժամանակ և մեծ քանակությամբ»,- ընդգծեց Պիպոյանը:

Դավիթ Պիպոյանն անդրադարձավ նաև գյուղացիների կողմից բակից բակ շրջելուն և գյուղացիական ապրանքը վաճառելուն՝ նշելով, որ այդտեղ չկա պետական վերահսկողություն, և ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ թունաքիմիկատներ են պարունակում այդ մթերքները: Մյուս կողմից, նա նկատեց, որ այդպիսի վաճառքի արգելանքը գյուղացիական տնտեսությունների բողոք կառաջացնի:  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ