21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Գործող նախագահը փորձում է ինչ-որ ձևով բալանսը պահել»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով Արմեն Սարգսյանի դեսպանության մասին, նշում է՝  նրա գործունեության ընթացքում թերացումներ, իհարկե, եղել են։
2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին բրիտանական թագավորական ընտանիցից ոչ թե Հայաստան ժամանեցին, այլ Թուրքիա․ սա ևս մեր դիվանագիտության  թերացման արդյունքն էր։ Այս մասին Ալեն Սիմոնյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ 

«Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված՝ մենք առանձնապես ակտիվ բան չենք տեսել։ Ասել, որ Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերությունները գերազանց են եղել, միանշանակ,  կարելի է ասել, ճիշտ չի լինի, քանի որ   Եվրոպական միության մեջ ամենավատ հարաբերությունները մենք ունենք Մեծ Բրիտանիայի հետ, ամենաքիչ շփումը, ունենք Մեծ Բրիտանիայի հետ։

Իշխանությունները փորձել են բերել մի այնպիսի մարդու, որը  լայն շրջանակներում՝ բրիտանական, անգլոսաքսոնական ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունի եւ փորձում են բացը լրացնել, չէ՞ որ վերջապես միայն Արմեն Սարգսյանով կամ էլ ինչ-որ դեսպանով չի պայմանավորված այդ երկրի հետ հարաբերությունները ՀՀ-ի հետ։

Տեսե՛ք՝ օրինակ Կարեն Կարապետյան հետ կապված՝ ասվում է, որ ինքը շատ ավելի ռուսական շրջանակների կողմը պաշտպանող, շահերը ներկայացնող թեւ է։ Եվ հիմա ունենք եւս մի մարդ, որն արդեն անգլոսաքսոնական, անգլիական թեւի ներկայացուցիչ է։ Կարծում եմ՝ գործող նախագահը փորձում է ինչ-որ ձևով բալանսը  պահել ՝ երկու բևեռներին էլ բավարարելով», – ասաց Ալեն Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ