21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

2013-ին լրագրողներն աշխատել են լարված ու անբարենպաստ պայմաններում. Ա. Մելիքյան

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. տարեկան զեկույցը: Բանախոսը նշեց, որ  նման ծավալով զեկույց երբեւէ չեն ունեցել, ինչը պայմանավորված է նրանով, որ 2013թ-ին արձանագրել են լրագրողների եւ լրատվամիջոցների ամենաշատ խախտումները: Նախորդ տարի 77 նման դեպք է արձանագրվել, ինչը 13 դեպքով ավելին է, քան 2012-ին:

“Նման աճը, երեւի թե ուներ պատճառ՝ փետրվարին նախագահական ընտրություններն էին, իսկ մայիսին՝ Երեւանի ավագանու ընտրությունները: Տարին աշխույժ էր քաղաքացիների ակտիվիստների շարժման առումով, այս կարեւոր իրադարությունները բերեցին լարվածության եւ ճնշումների ավելացման”,- նշեց բանախոսը:

2013 թվականին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք, 57 ճնշումներ, իսկ տեղեկություն ստանալու իրավունքը խախտվել է 10 անգամ: Բանախոսի խոսքով` 2013թ-ին ավելացել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների` հասնելով 24 դեպքի: 

“Մենք արձանագրում ենք, որ 2013-ին լրագրողները եւ լրատվամիջոցներն աշխատել են շատ ավելի անբարենպաստ եւ լարված պայմաններում”,- ասաց Աշոտ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ