8 հազար կին փրկվել է քաղցկեղից. Խաչանուշ Հակոբյան/տեսանյութ/
«Ամենանենգ հիվանդությունը, որ սպառնում է բոլորիս՝ քաղցկեղն է: Դեռ քսան տարի առաջ այս հիվանդության մասին շատ քիչ ինֆորմացիա կար և մարդիկ չգիտեին, որ կարող են տարին մեկ անգամ զննման գնալով կանխարգելել այն»,-այսօր՝մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը այսօր հետ չի մնում աշխարհի որևէ երկրից, որ կարողանա հետազոտել և բուժել այս հիվանդությունը:
«Այս տարիներին մենք մոտավորապես 8 հազար կնոջ կյանք ենք փրկել,քանի որ հիվանդությունը հնարավոր է բուժել նախաքաղցկեղային փուլում»,-նշեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը:
Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ վիճակագրությունը փոխվել է: Եթե նախորդ տարիներին քաղցկեղ հայտնաբերվում էր յուրաքանչյուր 15-րդ կնոջ մոտ, ապա այս տարվա վիճակագրությունը ցույց է դվել որ յուրաքանչուր 26-րդ կինն է քաղցկեղով հիվանդ:
Հակոբյանը նշեց, որ վահանաձև գեղձի խնդիրները նույնպես շատ կարևոր են:
«20 տարիների ընթացքում մենք կատարել ենք 540 հազար հետազոտություն, որից 12 հազարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել»,-հայտնեց Խաչանուշ Հակոբյանը:
Մանրամասները` տեսանյութում: