19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հույսը կապում է կառավարության խոհեմության հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը`  խոսեց Զվարթնոց օդանավակայանի հին շենքի քանդման հայտարարության մասին.

«Զարմանքով տեղեկաց կառավարության կողմից քանդման որոշման մասին, իրականում այդպիսի որոշում չկա, կա որոշում, որ հարցը քննարկվի հանրային խորհրդում և նոր միայն որոշում կայացվի: Ես հակառակ որոշմանը շատ կասկածում եմ, քանի որ կառավարությունը շատ լավ է վերաբերվում քննարկումներին»,-նշեց Մկրտիչ Մինասյանը:

Նա նկատեց, որ ճարտարապետները հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի պետք է  մրցույթ հայտարարվի, թե ինչպես կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքը:

 «Ենթադրությունը այլ բան է, նախ և առաջ պետք է իմանալ, առանց քանդելու ինչպես կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքը, քանի որ այն բարձր արժեք ունի և սովետական ժամանակաշրջանի մոդեռնիստական տիպի յուրօրինակ շինություն է համարվում»:

Ճարտարապետի դիտարկմամբ, եթե այսպես շարունակվի մենք կարող ենք մի օր քանդել մեր ունեցվածքը և կստացվի, որ վաթսունականներից էս կողմ մենք ոչ մի պատմական հետաքրքիր շինություն չենք ստեղծել:

Այս պարագայում նա մատնաշում է աշխարհի փորձը, որտեղ հին շինությունների վրա պարզապես դողում են և պահպանում են անգամ ամենափոքր մշակութային արժեքները:

«Անընդհատ քանդելով մենք ոչ մի տեղ չենք հասնի, մենք կորցնում ենք մեր լավագույն շենքերը առանց ափսոսանքի,-փաստեց ճարտարապետը:

Մինասյանը հույսը կապում է կառավարության խոհեմության հետ : Նա գնահատում է Էռնեկյանի ներկայացրած նոր օդանավակայանի նախագիծը, բայց կարծում է, որ տարածքում հնարավոր է տեղ տալ նաև հին օդանավակայանի շենքին:

Ինչ վերաբերվում է` քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հայտարարությանը շենքի քանդման մասով ապա. «Շատ հնարավոր է որ նա  նման ցանկություն ունենա, բայց այս հարցում պետք է կառավարության, կոնկրետ վարչապետի որոշումը լինի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ