Մկրտության հարցն են քննարկելու. Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեցնենք՝ զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով’ մկրտված չլինելու պատճառով:
Ըստ թերթի աղբյուրի՝ եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, եւ քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին: Վերջինս ասել է’ ինչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք: Հոգեւոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել:
Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: