03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո. Բագրատյան

«Կարծեմ` տեսել եք, որ 2007 թվականից կառավարության գործունեության վրա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ուշադրություն են դարձնում, և հատկապես քննադատելի է կառավարության գործունեությունը: Այսինքն` ինչպես կարող ես գործադիր իշխանությանը չքննադատել, երբ որ երկրում խաղի կանոններ թելադրողը գործադիր իշխանությունն է, այլ քայլերն ուղղել մի տեղ, որտեղ կարող են ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ձեր հարցերն ուղղված են գործադիրին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով հարցից, թե հնարավոր է, որ վարչապետի թեկնածուին անվստահություն հայտնեն:

Պատգամավորը հայտարարեց, որ վարչապետի քննադատությունը կարող է լինել նաև ապրիլից հետո, եթե այս գործելաոճը շարունակվի: «Կարծում եմ` շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո, ու վստահ եմ, որ այլևս հնարավոր չի լինելու այս համակարգով շարժվել: Մենք ընդամենը մեկ ամիս հետո անընդհատ, շարունակական փոփոխություններ ենք տեսնելու, մինչև տարեվերջ այլ համակրագն ենք ունենալու: Եթե այդպես չլինի, իշխանությունը չի դիմանա ո’չ արտաքին ճնշումներին, ո’չ այս պատերազմական իրավիճակում հակառակորդի հետ մրցելու հնարավորություններին, ո’չ ժողովրդի հանրային պահանջներին»,- ասաց նա` բացատրելով, որ երեք կողմից պրեսի կենթարկվի ցանկացած իշխանություն, որն ապրիլից հետո չի գնա արագ փոփոխությունների, այդ թվում` նաև կոռուպցիայի ոլորտում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ