«Ազատությունը մարդիկ իշխանական աթոռներին են փնտրում, ափռ-ցփռ խոսելու մեջ են փնտրում» /տեսանյութ/
«Ոչ միայն ես եմ իմ ներսում,այլ նաև ազատությունն է իմ ներսում: Ազատությունը շատ հաճախ մարդիկ դրսում են փնտրում, իշխանական աթոռներին են փնտրում, ափռ-ցփռ խոսելու մեջ են փնտրում, բայց ամեն մարդու ազատությունը իր ներսում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը, ով վերջերս հրատարակել է իր նոր գիրքը`«Ծնկան ծերին»:
Գրողը դարձել է իր ժամանակի վավերագիրը ու անտեսում է նաև այն հանգամանքը, որ ժամանակը «ուտում է» իրեն ու իր նմաններին, որ ինքն ու իր նմանները քննադատվում են, որ իր հերոսները իրական են ու չեն փոխում անունները:
«Ես ամբողջ օրը` Վերնիսաժում եմ,որեղ մուսան ինձ բռնում ա` ծնկի ա բերում, այ սրա համար էլ գիրքս կոչվում է` «Ծնկան ծերին»:
Գրողը նշում է, որ իր գրականությունը սյուժետային չէ ու իր երգը մոտավորապես շանսոն է հիշեցնում:
Լևոն Ջավախյանը սիրում է իր աշխարհը, վերնիսաժային գույներից դուրց այլ երանգներ չի նախընտրում: Այլ աշխատանք չի փնտրում` ազատություն է սիրում:
«Եթե աշխատեմ ուրիշի մոտ` ռոճիկ պիտի լինի, ռոճիկի գլխին էլ ղեկավար լինի, ով իմ վրա ժամ դնի….չեմ կարա»,-ժպտում է Լևոն Ջավախյանը:
Զրուցեց` Լուսին Ղազարյանը:
Զրուցի մանրամասները` տեսանյութում: