25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վազգեն Սարգսյանը զարմացել էր, փառք տվեց Աստծուն թե` Ճշմարիտ որ` աղոթքով փրկվեցինք

Շահումյանցի պատմաբան, քաղաքագետ, «Մռավի ղողանջներ» թերթի խմբագիր Կիմ Ղահրամանյանի պատմած վկայություններից
ա/ ՍՊԱՐԱՊԵՏԸ ԴԻՄՈՒՄ Է  ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

1991 թ. գարնանն էր: Սկսվել էր տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Գետաշենն արդեն հայաթափել էին:

Վազգեն Սարգսյանն այդժամ գտնվում էր Շահումյանում եւ ստույգ տեղեկություն ուներ, որ հաջորդ առավոտյան Շահումյանի վրա հարձակում է լինելու: Խորհրդային բանակն իր տանկերով, հզոր ռազմատեխնիկայով եւ լավ զինված ադրբեջանական Օմոնը գալիս են Շահումյանի վրա: Եվ ետեւից էլ թուրք թալանչիների, ավերող-ասպատակողների խուժանն է գալիս: 

Մեր մի քանի ռազմական նոր կազմավորվող խմբավորումները, բնականաբար, անկարող էին դիմագրավել այն վիթխարի ուժին, որ գալիս էր: Ոչ կկարողանային դիմադրել, եւ ոչ էլ խաղաղ բնակչությանը փրկել։ 

Բնակչության անվտանգ հեռանալու համար ժամանակ էր պետք, որը չկար:  Անելանելի վիճակում հայտնված Վազգեն Սարգսյանը Շահեն Մեղրյանի հետ միասին գնում է Վերին Շեն՝ անբացատրելի ընդունակության տեր Սվետա Վերդյանի մոտ:

-Սվետա ջան, խնդրում եմ, ասում է սպարապետը, աղոթիր, աղաչի’ր Աստծուն: Ինչ հնարավոր է, ամեն ջանք արա, որ Շահումյանի վրա առավոտյան կայանալիք հարձակումը չկատարվի, այլ` խափանվի։  Ամբողջ այդ օրն ու գիշերը Սվետան աղոթում, արտասվելով խնդրում-աղաչում էր Աստծուն: Վազգենն ու Շահենն էլ իրենց հերթին, իրենց սրտում Աստված կանչում եւ հույսով ու հավատով ակնկալում էին, որ Աստված է միայն ի զորու այդ հզոր հարձակումը կանխել, եւ բնակչությանն անվտանգ հեռացնելու ժամանակ տալ։

Եվ հրաշքն, ինչպես խնդրել էին, իսկապես կատարվեց:

Լույսը բացվեց եւ… հակառակորդի ծրագրած, լավ նախապատրաստած հարձակումը չկայացավ: 
Հաջորդ օրն էլ հարձակում չեղավ։ Եվ ժամանակ շահեցին, ինչպես խնդրել էին:  Վազգեն Սարգսյանը զարմացել էր, ուրախացել, փառք տվեց Աստծուն թե` Ճշմարիտ որ` աղոթքով փրկվեցինք:

Վերջում ասաց.
– Այսպիսի բան ես միայն հնագետներից էի լսել, բայց ահա ինքս էլ ականատես ու մասնակից եղա…
Հավատքով փրկության այս կենդանի դրվագին ծանոթանալով, ակամա հիշում ես մեր Փրկչի խոստումը: 

«Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»: Մատթեոսի Ավետարան:
ՈՒստի, հավատքն առասպել չէ, այլ կենդանի վստահություն, կենդանի հարաբերում` կենդանի Աստծուն: Քա’ջ լինենք ուրեմն, ո’չ միայն հավատալ, այլ մեր ազգի ամենայն նեղության պահերի նաեւ աղոթքով խնդրել էլ: Միաբա՚ն խնդրել: Ժամանակին խնդրել եւ ոչ ուշացած: Եվ երանի նրան, ում ձայնը լսում է Աստված:

Մաքսիմ Ոսկանյան «Արցախյան վկայություններ»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ