«ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա»
«Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թուրքիան, Իսրայելը և այլն: Իսկ Հայաստանը հնարավորություն չի ունենա այլ երկրներից զենք ձեռք բերելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն էլ իր հերթին նշեց՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա, քանի որ, ․ ի վերջո, չպետք է մեռանալ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, որը շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում։