Պատրաստվում են գործադուլի՞. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ “Գրանդ Տոբակո” ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Բրուտյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե “Մասիս տոբակո”-ի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի, եւ որ նրանք մի քանի ամիս չեն վճարվել իրենց արտաժամյա աշխատանքի դիմաց:
“”Այդ ամբողջ ինֆորմացիան սուտ է եւ հերյուրանք: Հրապարակված որեւէ տեղեկություն չի համապատասխանում իրականությանը”, – մեզ ասաց: Բրուտյանը: Բրուտյանից հետաքրքրվեցինք’ հիմա աշխատակիցներն արտաժամյա աշխատե՞լ են, եւ արդյոք խոստում եղե՞լ է, որ դրա դիմաց կվարձատրվեն: Բրու֊տյանը, սակայն, մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց. “Ես նորից պնդում եմ, որ այդ ամբողջը միասին չի համապատասխանում իրականությանը”: Մինչդեռ մեր տեղեկություններով’ երեկ առավոտյան “Մասիս տոբակո”-ի աշխատակիցները ժողով են հրավիրել’ որոշելու իրենց հետագա անելիքները եւ հստակեցնելու գործադուլի հարցը”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: