Սյուրպրիզ. Հայկական Ժամանակ
Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով Աժ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի Է պահվում կամ շատ քիչ է արծարծվում Աժ-ում:
Վարչապետի թեկնածուների առաջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիազորությունների դադարման պահից: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, ուրեմն գործող կառավարությունը վարչապետի գլխավորությամբ նույն օրը հրաժարական է տալիս, իսկ խմբակցությունները ապրիլի 8-ից մինչեւ ապրիւի 16-ը կարող են առաջադրել իրենց թեկնածուներին:
Առաջադրումների ավարտից հետո առաջին իսկ Աժ քառօրյայում պետք Է տեղի ունենար վարչապետի ընտրությունը:
Սակայն, 2018-ի հունվարին Աժ կանոնակարգ-օրենքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն վարչապետի ընտրության օրվա տեղափոխություն է եղել: Ապրիլի 16-ից հետո կայանալիք հերթական Աժ նիստի փոխարեն որոշվել է ընտրությունն անցկացնել Աժ հատուկ նիստով: Այսինքն, եթե ապրիլի 16-ից հետո Աժ հերթական նիստը եւ ընտրությունը լինելու էր մայիսի 2-ին, սակայն փոփոխության արդյունքում հատուկ նիստը նախատեսել Է անցկացնել ապրիլի 17-ին: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին, եւ ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին: Այս փոփոխությամբ ստացվում է, որ ցանկացած խմբակցություն կարող է իր թեկնածուի անձը մինչեւ ընտրության նախորդ օրը գաղտնի պահել:
Արդեն պարզ է, որ Աժ չորս քաղաքական ուժերից միայն երկուսն են առաջադրումներ անելու: Բնականաբար, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ կառաջադրեն մեկ թեկնածուի, Ծառուկյան խմբակցությունն արդեն հայտարարել է, որ ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրել եւ իր թեկնածուով մասնակցելու ցանկություն է հայտնել ԵԼՔ-ը:
Անդրադառնալով փոփոխություններին, նշենք, որ սա պատահական չէ: Չի բացառվում, որ ՀՀԿ- ն իր թեկնածուի անունը գաղտնի պահի մինչեւ ապրիլի 16-ի առաջադրումը եւ 17-ին անցկացնի ընտրությունը: Այս փոփոխությունը թերեւս եւս մեկ անգամ հիմնավորում է այն վարկածը, որ ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, սա տարբերակ է հասարակական աղմուկից զերծ մնալու համար:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: