13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչպիսին պիտի լինի հաջորդ վարչապետն՝ ըստ ՀՀԿ-ի

ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռևս չի քննարկել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կայացնելու է այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի շահերից: «Մենք պետք է ընտրենք այնպիսի կառավարություն, այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կղեկավարի ՀՀ գործադիր իշխանությունը, լավագույնս կներկայացնի Ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, լավագույնս կներկայացնի Հայաստանը Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություններում»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ