”Большой секрет … ” /վիդեո/
Փետրվարին կայանալու է ”Բարգավաճ Հայաստանի” համագումարը: Ըստ շրջանառվող լուրերի` կուսակցությունը որդեգրելու է ավելի ընդդիմադիր քաղաքական կեցվածք, թեեւ իենք իրենց ”այլընտրանք” են համարում, կուսակցության առաջնորդն էլ հայտարարել է`ընդդիմություն չենք կարող լինել:
Henaran.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր է, որ ԲՀԿ-ը դառնա ընդդիմություն: ”Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում”,-պատասխանեց ասաց:
Ավելի սո՞ւր եք քննադատելու իշխանություններին, հետաքրքրվեցինք Ախոյանից, ինչին արձագանքեց. ”Ընդհանրապես քաղաքական կատեգորիա գոյություն ունի` կամ իշխանություն, կամ ընդդիմություն”: Դիտարկմանը` ԲՀԿ-ն իրեն ”այլընտրանք” է հայտարարել, Ախոյանն արձագանքեց.
”Հիմա մենք “այլընտրանք” ենք, երևի թե հստակ դիրքորոշումից կերևա, թե ավելի որտեղ ենք, դեռ որոշված չի, հենց որոշենք, կասենք”:
Մանրամասները` տեսանյութում: