Զգուշացնում են՝ Երեւանը տագնապի տակ կլինի. Հայկական Ժամանակ
Երեւանի քաղաքապետարանը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր Պոփտեխնիկական համալսարանի մոտ մարտի 1- ին անցկացվելիք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասին, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ ու քաղաքացիներին հորդորել էր այդ ձայնից խուճապի չմատնվել:
Ուսումնավարժության թեման է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մանրամասներ ներկայացնելով սպասվող միջոցառման մասին, հայտնում է.
«Ստահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը: Ռմբակոծության հետեւանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ հ փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ եւ կան տուժածներ»: ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը եւ ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան: